Աշխարհ

13.04.2022 22:20


Whatsapp-ում նոր գործառույթներ են նկատվել

Whatsapp-ում նոր գործառույթներ են նկատվել

WhatsApp-ի մշակողներն աշխատում են անմիջապես մեսենջերի հավելվածում նկարելու գործառույթի ուղղությամբ, հայտնում է WABetaInfo պորտալը։

WhatsApp-ում նկարելու համար գործիքներ կան, սակայն վերջին թարմացումը կընդլայնի ծրագրում առաջարկվող գործիքների շարքը: Այժմ օգտատերերին նկարելու համար մի մատիտ է հասանելի:

Նկարչական գործիքների նոր հավաքածուն թույլ կտա օգտատերերին նկարել պատկերների վրա կամ խմբագրել դրանք նշման օգնությամբ: Մեսենջերի օգտատերերին երեք նոր մատիտի պատկերակ և լղոզման գործիք կտրամադրվի:

Օպցիան փորձարկվում է iOS-ի համար բետա տարբերակում, որը հասանելի է աշխարհի որոշ տարածաշրջաններում: Ավելի ուշ թեստավորման ծրագիրը կընդլայնվի, իսկ հետո հնարավորությունը կարող է հայտնվել WhatsApp-ի հանրամատչելի տարբերակում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը