Աշխարհ

13.04.2022 19:20


Օտար լեզուների իմացությունը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը

Օտար լեզուների իմացությունը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը

Գիտնականներն ամբողջ աշխարհում աշխատում են ոչ այնքան մարդկային կյանքի տևողության, որքան դրա որակի բարձրացման ուղղությամբ։ Բժիշկները ձգտում են հնարավորինս հետաձգել ծերությունն ու թուլությունը։ Բազմաթիվ հետազոտություններ, որոնք անցկացվում են բոլոր երկրներում, ավելի ու ավելի շատ միջոցներ են գտնում ուղեղի դեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Այս հարցում շատ կարևոր է կանխարգելումը։ Նեյրոֆիզիոլոգների վերջին աշխատանքը ցույց է տվել ուղեղի նեյրոնների վիճակի անմիջական կախվածությունը մտավոր գործունեության մակարդակից ամբողջ կյանքի ընթացքում:

Աշխատանքներից մեկի արդյունքը հրապարակվել է Frontiers in Psychology-ում: Մասնագետները պատմում են, որ գնահատել են հասուն տարիքի մարդկանց ճանաչողական կարողությունները, ովքեր գիտեն երկրորդ լեզու և գոնե մի քիչ օգտագործում են այն։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երկու լեզու օգտագործող մարդիկ ավելի արագ են մտածում։ Դա, ըստ գիտնականների, պայմանավորված է նրանով, որ մարդիկ անընդհատ ստիպված են կայծակնային արագությամբ ընտրություն կատարել, թե որ լեզվով խոսել: Այդպիսով, ուղեղի նյարդային կապերի մշտական ​​մարզում է տեղի ունենաում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ ծերունական հիվանդությունները միջինը 5-8 տարի ուշ են ի հայտ գալիս այդպիսի հմտություն չունեցող հասակակիցների համեմատ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը