Լրահոս

29.07.2011 15:15


Թուրքիայի փոխվարչապետը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի իշխանությունների հասցեին

Թուրքիայի փոխվարչապետը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի իշխանությունների հասցեին

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը, մեկնաբանելով Ծաղկաձորում ընթացող հայոց լեզվի, գրականության և հայագիտության օլիմպիադայի մասնակիցների առջև Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, ասել է, թե դրանք սադրանք են հրահրում, և Հայաստանը դրանով ոչնչի չի հասնելու։

«Բոլորը գիտեն, թե որտեղ է գտնվում Ագրիդաղը (Արարատ–«7օր») և ում է այն պատկանում։ Թուրքիան բավականին մեծ և ուժեղ պետություն է։ Ոչ ոք չի համարձակվի խաղալ մեզ հետ և մեր տարածքները պահանջել»,–նշել է նա։

Նա ՀՀ նախագահին խորհուրդ է տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով, այլ ոչ թե սադրանքներ հրահրելով։

«Հայաստանը ծանր տնտեսական խնդիրների առաջ է։ Տարիներ են եղել, երբ նա սովի մեջ էր, և մենք ցորեն ենք ուղարկել այնտեղ։ Թող Հայաստանի ղեկավարությունը խելքի գա և դադարի դատարկաբանություններ տարածել Ագրիդաղի վերաբերյալ»,–ասել է Թուրքիայի փոխվարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը