Արծրունի Աղաջանյանը՝ Գյումրիում տրանսպորտի թանկացման մասին
ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը «Փաստարկ» ակումբում ասել է, որ Գյումրիում քաղաքային տրանսպորտի սակագների թանկացումներն այնպիսի տնտեսական պրոցեսներ են, «որոնք շատ դեպքերում ո՛չ պատգամավորից են կախված, ո՛չ իշխանության ներկայացուցչից, ո՛չ էլ ընդդիմությունից »։ «7օր»-ի այն հարցին, թե ինչի՞ց է կախված և ի՞նչ է անում ԱԺ պատգամավորն այդ ուղղությամբ՝ Արծրունի Աղաջանյանը պատասխանեց, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով վառելիքը թանկացել է և դրա հետևանքով է թանկացել տրանսպորտը։
-Իշխանությունը պետք է հետևություն անի դրանից։ Մոտակա քառօրյաների ընթացքում ես կառավարության առաջ հարց կդնեմ, թե այս ճգնաժակայնի պայմաններում ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկելու,-ասել է նա։
Արծրունի Աղաջանյանը կարծում է, թե առաջին եռամսյակի ընթացքում կառավարությունը որոշակի հետևություններ է արել, իսկ «կիսամյակի արդյունքում՝ արդեն որոշակի քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի անապահով խավն առավել չտուժի տնտեսական ճգնաժամի արդյունքում», իսկ թե կոնկրետ ի՞նչ քայլեր են դրանք, պատգամավորը չգիտի։