Քաղաքական

12.04.2022 17:37


Ադրբեջանցիները շատ գոհ են Փաշինյանից ու ՔՊ-ից և խիստ քննադատում են ԱԺ ընդդիմությանը

Ադրբեջանցիները շատ գոհ են Փաշինյանից ու ՔՊ-ից և խիստ քննադատում են ԱԺ ընդդիմությանը

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցածին անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօրվա նիստի ժամանակ հայտարարեցին, որ բոյկոտելու են քառօրյա նիստերը և մեկնելու են Արցախ: Բացի այդ, Սեյրան Օհանյանը Արցախի դրոշն ամրացրել էր ԱԺ ամբիոնին, ինչը հեռացրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Այսօրվա կատարվածը վրդովվեցրել է ադրբեջանական մամուլի ներկայացուցիչներին: Հետաքրքիր է, որ նրանք խոսում են գրեթե նույն բառապաշարով, նույն մտքերն են արտահայտում, ինչ ՔՊ-ական պատգամավորները:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ հայ ազգայնականները Ղարաբաղի վերին մասը անվանում են «նախահռոմեական» տեղանունով՝ Արցախ: Իսկ Սեյրան Օհանյանի մասին գրել է. «Հիշեցնենք, որ ղարաբաղյաներկրորդ պատերազմի ժամանակ գեներալ-գնդապետ Օհանյանը գրավված Շուշայի հրամանատարն էր և խայտառակ կերպով փախել էր մարտի դաշտից»։ Սա նույն փաշինյանական քարոզչամեքենայի թեզերից է: Իսկ Արցախի դրոշը ադրբեջանցիների համար գործվածքի կտոր է: «Օհանյանի եռանդը չհանդարտվեց. պոպուլիստը խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ ամբիոնից կախեց ղարաբաղցի հայերի անջատողական դրոշը։ Սակայն գործվածքի կտորը երկար չդիմացավ ամբիոնում. այն հեռացրեց իշխող «Քաղաքացիական համաձայնություն» կուսակցության պատգամավոր Վահան Ալեքսանյանը»,-գրում է ադրբեջանական մեդիան։

Սակայն, նրանք գոհուանակությամբ են հիշատակում իշխանական պատգամավորների վարքագիծն ու խոսքերը. «Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սադրանք է անվանել ընդդիմության կողմից խորհրդարանի նիստերը բոյկոտելը և առավել ևս նրանց այցը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Ադրբեջանի տարածք։ Նրա խոսքով, ընդդիմության այս քայլը կսրի Հայաստանի և այդ տարածքներում ապրող հայերի անվտանգության խնդիրները։ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունն օգտագործում է Ղարաբաղի հարցը և անվտանգության խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար։ «Մենք մեր ժողովրդի հետ միասին դա թույլ չենք տա»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համակարծիք էր իր գործընկերոջ հետ՝ ասելով, որ ընդդիմության կողմից թուրքական դրոշը այրելը և Ղարաբաղ մեկնելը Հայաստանի համար լավ բան չեն: «Եթե այրելով Թուրքիայի դրոշը, դուք կոնկրետ քայլ արեցիք Հայաստանի համար և նպաստեցիք երկրում ինչ-որ դրական գործընթացի, ապա ամեն ինչ ճիշտ եք արել։ Սակայն մենք դրանում ոչ մի լավ բան չտեսանք։ Եթե ​​կարծում եք, որ Թուրքիայի դրոշն այրելով՝ փրկում եք ձեր հայրենիքը, ապա նկարեք փիղ ու պատառոտելով նրան՝ պատկերացրեք ձեզ ուժեղ տղաներ։ Ձեր տեղն արդեն աղբանոցում է»-գրում է ադրբեջանական մեդիան:

Ինչպես միշտ, ադրբեջանական մամուլը հանդես է գալիս Փաշինյանի իշխանության պաշտպանի դերում. «Ռևանշիստական ​​ընդդիմությունը՝ ի դեմս գունավոր հեղափոխության ժամանակ տապալված ղարաբաղյան կլանի, ամեն կերպ մակաբուծում է ոտնահարված հայկական ջինգոիզմին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Նիկոլ Փաշինյանի օրինական իշխանությունը տապալելու համար»։

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը