Քաղաքական

12.04.2022 17:26


«Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի խցերը «ժպտում են» Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներին

«Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի խցերը «ժպտում են» Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներին

Ճակատագրի ողբերգական հեգնանքով ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը այսօր ինչ-որ դժգոհել է ընդդիմությունից, թե բա՝ «չեն աշխատում, ինչո՞ւ են աշխատավարձ ստանում» ու այդ կարգի բաներ: Նախքան այդ, Ալեն Սիմոնյանը քրեական բնույթի ծանրագույն մեղադրանք է ներկայացրել բոլոր ընդդիմադիրներին, թե բա՝ համագործակցում են... Բաքվի հետ:

Չէ՛, այս մեկն ընդհանրապես ծաղր է (չնայած, նրանց ո՞ր ասածն է պակաս զավեշտ):

Ի՞նչ է ստացվում. Թշնամու առաջ պատերազմական գործողությունների անցնելու դուռը լայնորեն բացած, նախքան այդ՝ թշնամու հետ վերելակում պայմանավորված, թշնամու ներկայացուցչի հետ, ենթադրաբար՝ «5 միլիարդանոց» առաջարկ քննարկած ու թշնամուց այդ բովանդակության նամակ ընդունած, թշնամուն Արցախի 75-80 տոկոսը հանձնած Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն այլոց մեղադրում է պետական դավաճանության մեջ: Ավելին, այլոց դավաճանության մեջ է մեղադրում մեկը, ով և ում ներկայացրած քաղաքական խմբակը նույն Բաքվի հետ ստորացուցիչ «խաղաղություն» է ուզում կնքել, Ալիևի հետ հանդիպելիս չի համարձակվում Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիվ գործողությունների մասին ծպտուն իսկ հանել, առհասարակ, Ալիևի հետ սիլի-բիլի է անում, չավուշօղլուների հետ գրկախառնվում, Հայաստանի տարածքը կամովին զիջում է թշնամուն...

Վերը նշվածները փաստեր են: Իսկ Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է ապացուցել իր ներկայացրած մերկապարանոց մեղադրանքները:

Ի դեպ, մեղադրանքների մասին: Ալեն Սիմոնյանը, պարզվում է, դժգոհ է ընդդիմության աշխատանքից: Չնայած, եթե ընդդիմությունը այս օրերին զբաղված է Ալեն Սիմոնյանին ու նրա քպ-ներին, ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վերջապես հեռացնելուն ուղղված գործունեությամբ, ապա բնական է, որ Սիմոնյան Ալենը դժգոհի: Ի վերջո, «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի խցերում, որ «ժպտում են» Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներին, առանձնապես թանկանոց «պադավատ» չես քշի:

Չնայած նա դժգոհ է, թե՝ տեսեք-տեսեք, ընդդիմությունն օրենսդրական նախագծեր չի մշակում, բլա-բլա-բլա...

Նախ, մարդիկ տեսնում ու ղժժում են նիկոլական իշխանության մշակած «նախագծերի» վրա՝ է՛լ «հայհոյանքի օրենք», է՛լ աղամաններն արգելելու «օրենք», է՛լ «ցելոֆանի հարկ»: Երկրորդը՝ ընդդիմությունից հանրությունն օրենսդրական նախագծեր չի ակնկալում, այլ՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ների հեռացում:

Երրորդը, ո՞վ է առհասարակ խոսում պետական փողերից ու միջոցներից, այն Ալեն Սիմոնյա՞նը, ում սպասարկելու համար գերթանկարժեք ավտո են առնում, այդ «պադավատն» ուղեկցելու համար էլ՝ ուրիշ ավտոներ: Պետակա՛ն փողերով: Այն Ալեն Սիմոնյա՞նը, որ 10-12 հոգանոց պատվիրակությամբ պետակա՛ն փողերի հաշվին մի 7-8 օրով մեկնում է տուրիստական Բալի կղզում ժամանակ անցկացնելու, պաշտոնական ձևակերպմամբ անունը՝ Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցել:

Բա Բալի ի՞նչ կար-չկար...

Մի հատ հայելու մեջ նայեք, եթե նայելներդ կգա, հետո նոր փորձեք շարժել ձեր շուրթերը՝ ինչ-որ բան ասելու համար:

Ա.Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը