Քաղաքական

12.04.2022 14:59


Իշխանություններն են կախված աշխատավարձերից, պարգևավճարներից․ Սեյրան Օհանյան

Իշխանություններն են կախված աշխատավարձերից, պարգևավճարներից․ Սեյրան Օհանյան

Yerkir.am-ը գրում է․ «Փորձը ցույց է տալիս, որ իրենք են այդ աշխատավարձերից, պարգևավճարներից կախված՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում, եթե բոյկոտում են ԱԺ նիստերը, սեղաններին Արցախի դրոշ դնում ու գնում Արցախ, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ։

«Բոյկոտն աշխատավարձին չի վերաբերում, բոյկոտը նրա համար է, որպեսզի մենք կարողանանք հրապարակավ ներկայացնել նաև ԱԺ ներսում, թե ինչն է պատճառը մեր դիրքորոշման։ Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա փաստեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այս ժամանակահատվածում հրաժարվել են իրենց պարգևավճարներից և պարգևավճարներն ուղղել են, ասենք, հաշմանդամ դարձած ազատամարտիկների խնդիրների լուծմանը։ Բացի այս, յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր ամսվա ընթացքում նույնիսկ իր աշխատավարձից է միջոցներ ուղարկում տարբեր խնդիրների լուծման համար։

«Անձամբ ես էլ եմ այս ամիսների ընթացքում բավականին մեծ քանակությամբ տարբեր սոցիալական խնդիրներ լուծել։ Այսինքն, փորձը ցույց է տալիս, թե ովքեր են կախված բյուջետային գումարներից և ինչպես են մսխում իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը»։

Այս խորագրի վերջին նյութերը