Լրահոս

29.07.2011 14:33


Վրաստանում 8–մետրանոց խաչապուրին խժռել են մեկուկես րոպեում

Վրաստանում 8–մետրանոց խաչապուրին խժռել են մեկուկես րոպեում

Բաթումում թխված հսկայական 8–մետրանոց աջարական խաչապուրին խժռել են ընամենը 1 րոպե 33 վայրկյանում։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։

Խաչապուրին պատրաստվել էր «Որակի չափանիշների շաբաթներ–2011»-ի շրջանակներում։

«Հսկայական խաչապուրին բերել են Բաթումի հրապարակ, որտեղ թխվածքը նկարահանելու համար լրագրողները 5 րոպե ունեին։ 500–հոգանոց սոված ամբոխը խաչապուրին կերել է ընդամենը մեկուկես րոպեում՝ մեզ անգամ հնարավորություն չտալով, որ այն կտրտենք»,– հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից Բայա Սալուկվաձեն։

Խաչապուրիի պատրաստման համար պահանջվել էր 200 կգ ալյուր, 30 կգ յուղ, 1000 ձու և 100 կգ պանիր։

Այս խորագրի վերջին նյութերը