Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը ստում են․ Լիլիթ Գալստյան
Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը ստում են։ Սուտը իրենց համար վաղուց մրցակցային առավելություն է դարձել և այդ ստով և մանիպուլյացիաներով մեր հասարակությանը ուղղակի մոլորեցնում են։ Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում։
Գալստյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության այն բոլոր անդամները, որոնք միջազգային պատվիրակություններում են միջխորհրդարանական ձևաչափերում իրենց մասնակցությունն ունեցել են․
«Ես ԵԱՀԿ խորհրդրանական վեհաժողովի պատվիրակության անդամ եմ, անձամբ ինքս մասնակցել եմ վեհաժողովի աշնանային և ձմեռային նիստերին և այդ նիստերին Արցախի դրոշը և ՀՀ դրոշները թիկունքումս ունենալով ելույթ եմ ունեցել, եթե օրակարգերգում էլ Արցախը չի եղել, իմ խոսքը եղել է Արցախի ավտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի, միջազգային կառույցների և հատկապե ԵԱՀԿ-ին անվտանգային մադնատ ունեցող միջազգային կառույցի մանդատի ոչ լիարժեք գործածման առնչությամբ, և վերջին անգամը խոսել եմ նաև Արցախում մշակությաին վանդալիզմի առնչությամբ»,-նշեց պատգամավորը։
Լիլիթ Գալստյանը նաև հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ բաց նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլենին հատկապես վերջին շրջանում Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության վանդալիզմի առնչությամբ։
««Հայաստան» խմբակցության պատգամավորները ակտիվ մասնակցել են միջազգային պատվիրակությունների, դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ տարբեր բարեկամական խմբերի ձևաչափերով։ Վերջերս Հայաստանում, երբ տեղի ունեցավ Եվրանեսթի վեհաժողովը մեր գործընկերները ևս ելույթ են ունեցել՝ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը։ Մեր պատգամավորներից Ելենա Կիրակոսյանը, որը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ է, մասնակցել է աշխատանքներին ելույթ է ունեցել։ Եթե որոշները չեն մասնակցել մեկ կամ երկու նիստերին, նրանք եղել են դատական բռնաճնշման ներքո և իրավունք չեն ունեցել Հայաստանը հատել»,- նշեց պատգամավորը։
Լիլիթ Գալստյանը իշխանական պատգամավորների կողմից նման հայտարարությունները որակում է հասարակությանը մոլերեցնելու միջոց։
«Մեղադրել ընդդիմությանը, որ միջազգային կառույցները չի օգտագործում, սա դիտավորյալ նենգ և դավադիր սուտ է, պետական պաշտոնյային անհարիր սուտ, ստի և ատելության խոսքի տարածում։ Մենք մեր գործը կատարել ենք և կատարելու ենք, և դա կատարելու ենք ոչ թե հանուն աշխատավարձի, այլ հանուն համոզումի, հանուն մեր առաքելության»։
Վերջում անդրադառնալով Ալեն Սիմոյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը իր աշխատավարձերը չի արդարացնում, պատգամավորը նշեց․
«Մի մարդ խոսում է անարդյունավետ աշխատավարձի մասին, որը երեք տարի շարունակ ՀՀ բյուջեն իր համար սարքել է մեղրի տակառ, կարծես թե երկու օր առա 54 մլնով ընդդիմության համար են մեքենաներ գնել»։

Աղբյուրը՝ yerevan.today