Քաղաքական

12.04.2022 13:25


Ռոբերտ Քոչարյանը վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ շաբաթով հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ լինելու պատճառով կրկին չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։

Դատավորը տեղեկացրեց նաև, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։

Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը։

Այս խորագրի վերջին նյութերը