Լրահոս

29.07.2011 14:08


Արման Մելիքյան. «Ես չեմ կիսում ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ տարածքներ հանձնելու մոտեցումը»

Արման Մելիքյան. «Ես չեմ կիսում ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ տարածքներ հանձնելու մոտեցումը»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Մելիքյանը հայտարարել է, որ այժմ վարվող ՌԴ–ի քաղաքականության պայմաններում Հայաստանի համար լավագույն ելքը «ստատուս քվոյի» պահպանումն է։

–Ես  չեմ կիսում ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ տարածքներ հանձնելու մոտեցումը։ Իմ համար դա քաղաքականապես անընդունելի մոտեցում է։ Ես վստահ չեմ, որ իրենք անկեղծորեն ցանկանում են տարածք հանձնել, բայց ժամանակն է դադարեցնել տարածք հանձնելու մասին խոսակցությունները։

-Ռուսաստանը մեզ համար կարևորագույն ռազմավարական դաշնակիցն է և լինելու է։ Մենք շահագրգիռ և մեծ ուշադրությամբ պետք է հետևենք Ռուսաստանի գործընթացներին։ Մենք չափից դուրս շատ ենք կախված Ռուսաստանից։ Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանը 10 տարի հետո,– ասել է Մելիքյանը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցով Մեդվեդևի վերջին առաջարկություններին, ապա Մելիքյանն ասել է, որ իր կարծիքով՝ թե՛ Կազանի ժամանակ, և թե՛  Մեդվեդևի առաջարկությունների դեպքում խոսքը զիջումների մասին էր, և ՌԴ նախագահի առաջարկությունն ավելի շուտ ի վնաս Հայաստանի է եղել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանն իր զիջումների սահմանը չի նշել, համենայնդեպս՝ բաց տեքստով, ուստի դժվար է դրա շուրջը դատողություններ անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը