Քաղաքական

12.04.2022 09:41


Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար

Արտակարգ իրավիճակն երի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։

Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:

Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Արդրանիկ Փիլոյանը կալանավորված է։

Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

Այս խորագրի վերջին նյութերը