Գեղարքունիքում վթարի հետևանքով հոսպիտալացված վիրավորներից 18-ամյա ուղևորը մահացել է. 3 վիրավորներից մեկը զինծառայող է
Ապրիլի 11-ին եղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Վարդենիս» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի փաստով ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողները պարզել են՝ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Մայիս Պողոսյանը, ЗИЛ 131-ը, որը եղել է ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած, վարել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արամ Սահակյանը, իսկ Volkswagen Passat-ը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Աղաբեկյանին: Վերջինս ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է:
Վթարի հետևանքով Մ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 18-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը, ով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է և 18-ամյա Ժիրայր Արզոյանը մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ որոշ ժամանակ անց Ռ. Գևորգյանը մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ էր ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից երկուսին Opel-ի միջից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
ժամանել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: