Լրահոս

11.04.2022 11:00


Դանակահարություն՝ հայտնի «Մալիբու» այգում․ 17-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց. դանակահարողը ևս 17 տարեկան է

Դանակահարություն՝ հայտնի «Մալիբու» այգում․ 17-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց. դանակահարողը ևս 17 տարեկան է

Երևանում, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, ով դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։

Կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Արթուր Ա․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը