Երևանում Opel Omega-ն բախվել է երկաթյա էլեկտրասյանը. կա զոհ
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանը՝ իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ« բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի կողմից ավտովթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս նրան ինքնազգացողության վատանալը: