Լրահոս

10.04.2022 13:58


24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ

24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 03:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Արշակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի 1/5 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:

Վթարի հետևանքով Ռ. Արշակյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը