Մեկնաբանություն

09.04.2022 21:30


Հակահայկական ու հակառուսական ակցիա Երևանի կենտրոնում. Թուրքիայի «ծռերը»

Հակահայկական ու հակառուսական ակցիա Երևանի կենտրոնում. Թուրքիայի «ծռերը»

«Թավշյա» հեղափոխությունն ունի նաև արտաքին փայատերեր։ Դրանք սորոսաթուրքական ուժերն են։ Նրանք փայ մտան Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ՝ սողոսկելով օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ պետական օղակներ։

Նիկոլի իշխանության օրոք սորոսաթուրքական ուժերն այնքան են հաբռգել, որ կարողանում են ազատության մեջ պահել մարդասպաններին՝ «Սասնա ծռեր» հորջորջվող թուրքամետ կառույցի անդամներին։

Թուրքիան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իր ազդեցությունը Հայաստանի վրա այնքան է մեծացել, որ փայ ունի ոչ միայն իշխանության մեջ, այլ նաև հավակնություն ունի ներկայանալ ընդդիմության դեմքով։

Այսօր այդ «ընդդիմությունն»՝ ի աջակցություն արևմտաթուրքական ուժերի, հավաք էր կազմակերպել։ Թուրքիայի «ծռերը», որոնք հիմա ռեբրենդինգի են ենթարկվել ու իրենք իրենց կոչում են «ազգային ժողովրդավարական բևեռ», հավաքվել էին Ազատության հրապարակում՝ բացահայտ հակահայկական ու հակառուսական տեքստեր արտաբերելու նպատակով։

Ադրբեջանին 44–օրյա պատերազմում բացահայտորեն պաշտպանած, Ադրբեջանի կողմից Արցախի վրա հերթական հարձակվելուն սպասող Ուկրաինայի դրոշն էին բարձրացրել Թուրքիայի «ծռերն» օպերայի բակում։

Լավ է, իհարկե, որ թուրքամետ ուժերն ընդամենը մի քանի հարյուր «կենդանի» էին հավաքել Ազատության հրապարակում, բայց վատ է, որ Թուրքիան արդեն մի քանի հարյուր բացահայտված զինվոր–գործակալ ունի։ Վատ է նաև այն, որ ՀՀ–ում այնպիսի իշխանություն է, որ մեր թշնամի Թուրքիան կարողանում է ազատորեն հակահայկական հավաք անցկացնել Երևանի կենտրոնում, հետո երթ անել ու բացահայտ քարոզչական դիվերսիայի դիմել օրը ցերեկով։ Դրա համար էլ Նիկոլի աթոռի համար դողում են թուրքերը։

Թուրքիայի «ծռերն» այնքան են լկտիացել, որ չեն էլ թաքցնում իրենց պատվիրատուի ականջները։ Սրանց չկայացած գեբելսիկը հարթակից մեծ պաթոսով հայտարարում է, թե բա իրենց թիմակից Հայկ Մարտիրոսյանը (մի դիշովկա կա՝ քաղաքագիտության դոկտոր ներկայացող) ԱՄՆ–ում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ (ԱՄՆ–ում է նաև Կանադայի քաղաքացի, Վիլսոնի քարտեզի «վկա», որդիներին ՀՀ բանակից Կանադա փախցրած մեկ այլ դիշովկա Արա Պապյանը)։ Դա այն նույն Բոլթոնն է, որն ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի կարկառուն դեմքերից է։

Դա այն նույն Բոլթոնն է, որը «թավշյա» հեղափոխությունից հետո այցելել էր Երևան ու Նիկոլին կոչ էր անում հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այն է՝ մերձենալ Թուրքիայի հետ՝ ցեղասպանության հարցը մի կողմ դնելով, փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, հանել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, Ադրբեջանին զիջել Արցախի հարցում ու պատրաստ լինել Իրանի հետ փակ սահմանին։

Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, 2018–ից սկսած շարժվել է Բոլթոնի պլանով։ Արցախի պետականության կորուստն այդ պլանի հետևանք է։ Եվ ահա Թուրքիայի «ծռերն» են արդեն ինստրուկտաժի ենթարկվում ԱՄՆ թուրքական լոբբիի կողմից։

Եթե ՀՀ–ն ԱԱԾ ունենար, այլ ոչ թե Նիկոլի փալաս դարձած կառույց, ապա «ծռիստները» երկար ժամանակ կփտեին բանտում՝ որպես օտարերկրյա գործակալներ, բայց քանի որ Հայաստանում թուրքամետ իշխանություն է, ապա Թուրքիան լկտիաբար գործում է «ափաշքարա»՝ ոստիկանների աչալուրջ հայացքի ներքո։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը