Պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում․ նպատակը պատերազմ հրահրելն է
Ինչու պղծեցին Արցախի դրոշը
_____
Իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։
Արեւմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է․ թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն ու բնական շահերի վրա հիմնված սովորական քաղաքականություն է' բոլորն այդպես կվարվեին։
Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն, ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ՝ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը՝ ստեղծել կոնֆլիկտ եւ Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Պատերազմը մեր տարածքում է լինելու, ինչպես Ուկրաինայում։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։
Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում, պետք են տեղական պարտնյորներ: Այս ծրագրի շրջանակում պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելն, Ադրբեջանին ոգեւորելն է ու, նաեւ, դրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է, այսինքն՝ "Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները"։
Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք' casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։ Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ պղծողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում՝ պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։
Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու թշնամու համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից