Այսօր 300-ից ավելի վանաձորցիներ, արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին, Վանաձորի Արցախ պուրակում Արցախի Հանրապետության դրոշն են տեղադրել։
Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, Վանաձորի Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ այսօր արդեն փաստ է, որ օրվա իշխանությունները, խաբելով ժողովրդին, սուտ խոստումներով եկան իշխանության, խոստացան ավելի բարեկեցիկ կյանք, բայց պարզվեց՝ միայն իրենց համար: Խոստացան ավելի բարեկեցիկ կյանք, բայց ժողովուրդն օր-օրի ավելի է ճկռում վարկային բեռի տակ, օր-օրի ավելի է զգում թանկացումների ազդեցությունը իր ընտանիքի վրա։
«Խոստացան ժողովրդավարություն, ասել է, թե ժողովուրդը էապես ազդելու է իր իսկ կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը, սակայն այսօր վանաձորցու ընտրության արդյունքները հայտարարում են ոչ կայացած և ուզում են միանձնյա որոշել, թե ով է լինելու Վանաձորի քաղաքապետը, սկզբի համար որպես ԺՊ։ Լսի՛ր, Փաշինյան, վանաձորցին ընտրել է իր ավագանուն և ոչ ոք իրավունք չունի վանաձորցու ընտրությունը արհամարհել։ Խոստացան խաղաղություն, Արցախը Հայաստան է և վերջ, բայց բերեցին պատերազմ, բերեցին զոհեր ու Արցախի 75% -ը հանձնեցին թշնամուն»,-ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ Արցախ պուրակում տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը, որպեսզի փաստեն, որ վանաձորցին հայ ժողովրդի հետ համախմբված է Արցախի ճակատագիրը որոշելու հարցում։
«Վանաձորցին շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից և ամեն օր նոր զիջումների գնով կեղծ խաղաղության թեզին վանաձորցին չի հավատում ու չի հավատացել։ Այս դրոշի տեղադրումով վանաձորցին փաստում է, որ սուտ ու կեղծ են այն պնդումները, թե հայ ժողովրդին Արցախը չի հետաքրքրում։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք, որ այս իշխանությունը չունի լեգիտիմ իրավունք՝ երկիրը զիջումների տանելու։ Վանաձորցին և հայ ժողովուրդը նրան այդ մանդատը չեն տվել»,-ասել է նա՝ հավելելով, որ հրապարակում Արցախի դրոշի տեղադրումն ունի իր խորհուրդը. այստեղից է վանաձորցին սկսել ղարաբաղյան շարժումը, այստեղից է վանաձորցին պայքարել հանուն Արցախի, Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն միասնության և վաղվա հաղթանակի։
«Եվ մենք այստեղից նորից հավաստում ենք. Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տեր լինելու Արցախին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տեր լինելու Հայաստանին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը»,-ասել է նա։
Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը

Աղբյուրը՝ news.am