Ալեքսանդր Վերշբոու. «Իրավիճակը մնում է ոչ կառուցողական և վտանգավոր պատային»
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կողմ է, որպեսզի ԵԱՀԿ–ն անմիջական դերակատարություն ունենա հետխորհրդային պետություններում սառեցված հակամարտությունների կարգավորման գործում։
«ԵԱՀԿ–ն պետք է շարունակի անմիջական դերակատարություն ունենալ Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործընթացներում։ Դրանք կործանարար ներուժ ունեն և կարող են ապակայունացնել անվտանգությունը ԵԱՀԿ–ի տարածքում»,– ասել է Գորդոնը։
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին առայժմ չի հաջողվում առաջընթաց գրանցել։ «Լարվածությունը շփման գծում աճում է։ Հայաստանը և Ադրբեջանը նախկինի պես չեն կարողանում համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբուքները։ Իրավիճակը մնում է ոչ կառուցողական և վտանգավոր պատային»,–ասել է Վերշբոուն։