Լրահոս

08.04.2022 16:47


Ահազանգ՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Ահազանգ՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը