Մինչ այդ մութ գործընթացներ են եղել. իրավական գործիքակազմը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ են անում. Քոչարյանի փաստաբանը՝ Փաշինյանին արդարացնելու մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը. դատարանը ճանաչեց ու հռչակեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։
Վճռաբեկ բողոքը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը գնահատական չի տալիս այս դեպքին. «մինչ այդ բավական մութ գործընթացներ են եղել»։
«Որևէ կարծիք չեմ հայտնի, քանի որ մինչև այդ էլ ՄԻԵԴ-ի որոշման գործընթացները բավականին մութ էին, կառավարությունը դիրքորոշում չէր հայտնել, դրա հիման վրա ՄԻԵԴ-ի որոշում է եղել, այսինքն, ընդհանուր առմամբ, այս ամբողջ պրոցեսը վստահություն չներշնչող է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ 2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, որ խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան էր դիմել:
Փաստաբանի խոսքով՝ անկախ այս որոշումից՝ արդարացրեցին, չարդարացրեցին, դա որևէ առնչություն չի կարող ունենալ նույն գործի շրջանակում մնացած գործերի վրա, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահի գործի, մնացած մյուս գործերի ևս, որովհետև, ըստ Օրբելյանի, «Մարտի 1-ի գործ» ասածի մեջ ամեն ինչ են մտցնում ու դրա մեջ ամեն մեկը դիտարկում է իր կոնտեքստը, ինչը ընդունելի չէ։
«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ գործեր կան, ճիշտ է, որպես քրեական գործ քննչական մարմնում գրեթե բոլորը միացված են, բայց դրանցից բազմաթիվ գործեր են առանձնացվել, որոնք ունեցել են իրենց համապատասխան զարգացումները ու դատավճիռները, հետևաբար, ասել, որ սա է «Մարտի 1-ի գործ»-ը, սխալ կլինի։ Ինքնին «Մարտի 1-ի գործ» կոչվածը քաղաքական պրոցես չէ, քաղաքական պրոցես կա, բայց, եթե մենք խոսում ենք քրեական գործի մասին, քրեական գործի շրջանակում պետք է դիտարկենք։ Նորից եմ կրկնում՝ ՄԻԵԴ-ում տեղի ունեցած գործընթացը բավականին պրոբլեմատիկ է դարձնում Նիկոլ Փաշինյանի հետ կապված ցանկացած որոշում, բայց, քանի որ ոչ Վճռաբեկի որոշումն եմ կարդացել, ոչ էլ նպատակ կա, չեմ մեկնաբանի, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ պետք է ուղարկվեր նոր քննության, չպետք է ուղարկվեր, զոհի կարգավիճակ ունե՞ր, թե՞ չէ»,-ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը։
Արամ Օրբելյանն ասաց, թե բազմաթիվ անգամ են բարձրաձայնել, որ քննությունը պետք է շարունակվի ու քննության առաջնային նպատակները պետք է լինեն կոնկրետ առանձնացված կտոր հանցագործությունների բացահայտումները, դա վերաբերում է մահվան 10 հանգամանքին, մի շարք մարմնական վնասվածքներին, գույքային վնաս հասցնելուն, վերջիվերջո, կազմակերպիչներին։
«Լրջագույն խնդիրներ եմ տեսնում դրան նախորդած գործընթացներում, խնդիրներ եմ տեսնում, որ մարդիկ իրավական գործիքակազմը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ են անում, ցավոք սրտի, միջազգային ատյանները օգտագործվում են, չմոռանանք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «մենք պետք է այդ գործերը չընդունենք, պետք է գնանք, այնտեղ վերցնենք, հետո գանք, մեղավորներին պատժենք»։ Այսինքն՝ գործընթացը մոտավորապես հետևյալն է՝ «ոչ թե մենք ուզում ենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, ոչ թե ուզում ենք մարդու խախտված իրավունքները վերականգնել, այլ՝ չճանաչենք այդ խախտումը, գանք, ՄԻԵԴ-ով ճանաչենք, հետո հետ գանք», բայց ՄԻԵԴ-ով գնում են, արհեստական գործընթաց իրականացնում, որպես պատասխանող պետություն գալիս են ու ասում՝ «հա, ոնց որ թե ասելիք չունենք, դիրքորոշում չենք հայտնի», ՄԻԵԴ-ը համապատասխանաբար առանց դիրքորոշում հայտնելու ընդունում է այն որոշումը, որը պետք է ընդունի, ասում է՝ «պատասխանող պետությունը ոչ մի բան չասաց, հետևաբար, ես հիմք եմ ընդունում այն, ինչ ասել են դիմողները» ու դրա հիման վրա տալիս են որոշումներ, ինչից ստացվում է, որ մարդու իրավունքների գործիքակազմը օգտագործվում է այլ նպատակով, քան պետք է օգտագործվի, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանություն»,-ընդգծեց Օրբելյանը։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը գործընթացի ակտուալությունը դադարած է համարում։
«Եթե բոլորը կենտրոնանում են բացառապես Ռոբերտ Քոչարյանի հատված, Նիկոլ Փաշինյանի հատված, ստացվում է հետևյալը՝ կբացահայտեն, կասեն՝ բացահայտել են, հետո բացահայտելուց հետո պարզվել է, որ բացահայտելը չէր ենթադրում մահվան հանգամանքների պարզում, մեղավորների բացահայտում ու պատասխանատվության ենթարկում, արդյունքում ստացվում է, որ այդ մեկը չեն կարողանում, հետո ասում են՝ «դե լավ, բերեք մենք մեզ արդարացնենք»,-հավելեց Արամ Օրբելյանը։