Լրահոս

08.04.2022 15:56


Անհետ կորած 82-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ձորակում․ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Անհետ կորած 82-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ձորակում․ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Այսօր, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Նրա անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը