Քաղաքական

08.04.2022 14:37


ՀՀ քաղաքացիների շուրջ 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ հարցում (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիների շուրջ 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը․ հարցում (տեսանյութ)

Հայաստանում հարցվածների 48.3 տոկսը Արցախում կատարվողի համար մեղավոր է ճանաչում Ադրբեջանին, 27 տոկոսը մեղավոր է ճանաչում ՀՀ իշխանություններին և 14․1 տոկոսը կարծում է, որ մեղավոր են ռուս խաղաղապահները։ Այս թվերը հրապարակեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

«Հարցին, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը` հարցվածների 59.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դեմ են։ Բացի այդ, 8.7 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դեմ են դրան։ Իսկ ահա ավելի շուտ կողմ են հարցվածների 15.1 տոկոսը, միանշանակ կողմ` 11.2 տոկոսը»,–ասաց Նավասարդյանը։

Հարցվածների 57․2 տոկոսը չեն կարծում, որ մեր իշխանությունները ունակ կլինեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ ի շահ ՀՀ-ի։

Իսկ շուրջ 47 տոկոսը բացասական են համարում Փաշինյանի գործելաոճը։

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը և հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը