Մեկնաբանություն

08.04.2022 12:45


Ա՛յ «ով իմ» Էդմոն Մարուքյան

Ա՛յ «ով իմ» Էդմոն Մարուքյան

Վանաձորում իրար հետ վիճող երիտասարդներից մեկը մյուսին «Էդմոն Մարուքյան» է անվանել։ Այդ մյուսին դա այնքան է վիրավորել, որ սկսվել է քաշքշուկ ու մեծ տուրուդմփոց, որը հաջողվել է հարթել միայն այն բանից հետո, երբ «Էդմոն Մարուքյան» անվանողը ներողություն է խնդրել իր այդ «խլեշի» համար։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Փաստորեն, «Էդմոն Մարուքյանը» քֆուր է։ Ճիշտ է, այն դեռ օրենսդրորեն չի հայտնվել վիրավորանքի քրեականացման ցանկում, բայց արդեն հայտնվել է արժանապատվություն ունեցող մարդկանց գլուխներում։ Նորմալ մարդիկ հասկանում են, որ «Էդմոն Մարուքյան» պիտակավորումը վիրավորական է։ Դա է պատճառը, որ իրար են խփում։

Դե իսկ Էդմոն Մարուքյանը, որը քաղաքական սագագող է, ամեն օր ապացուցում է իր էդմոնմարուքյանությունը։ Սա այնպես է մտել Նիկոլ Փաշինյանի հետույքը, որ շուտով վերջինիս մոտ թութք է առաջացնելու՝ «գեմառոյ»։

Էդմոնն իր մանրուքյանությունը երեկ արեց Հ1–ի եթերում։ Երբեմնի «թունդ ընդդիմադիր», երբեմնի «Ելք»–ային հաճախորդ Մարուքյանը փաստաբանություն էր անում Նիկոլի բրյուսելյան խայտառակության թեմայով։

Այս բառիս բուն իմաստով Էդմոն Մարուքյանը Նիկոլի կերածներն արդարացնում էր նախկինների թողած ժառանգությամբ և թուրքամետ «խաղաղություն» էր քարոզում։ Այսինքն՝ չէր տարբերվում համացանցային այն «ծյոծերից», որոնք Նիկոլի ջոջուլն են ուտում օրը ցերեկով։ Տարբերությունն այն է, որ Էդմոնը մանրուքյանություն է անում երեկոյան ժամերին։ Ցերեկները նա Նիկոլի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանն է... Հ1–ի եթերում։

Բայց վանաձորցիները շատ ուղիղ մարդիկ են, համ էլ՝ դիպուկ։ Իրենք շատ լավ գիտեն, թե ում ինչ պետք է ասեն ու եթե մեկին ուզում են հայհոյել, բայց այնպես որ դիմացինն ավելի վիրավորվի, քան ստանդարտ քֆուրի դեպքում, օգտագործում են «Էդմոն Մարուքյան» ձևակերպումը։

Նիկոլենք լավ կանեն քրեականացնեն «Էդմոն Մարուքյան» ձևակերպման օգտագործումը, թե չէ շատ հարմար տարբերակ է, օրինակ, ասել՝ «Նիկո՛լ, դու նատուռալնի Էդմոն Մարուքյան ես՝ պասպորտով»։ Այդպիսով հա՛մ Նիկոլի գնահատականը կտրվի, հա՛մ Էդմոնը կհիշվի «լավով»։

Հայկ Ուսունց

Հ.Գ. Բայց զգու՞ւմ եք, ժողովու՛րդ։ Մեր երկիրը «Ելք» դաշինքով մտցրեցին արտաքնոցի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը