Լրահոս

08.04.2022 11:52


Կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422643-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2046 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2993204 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2050 պացիենտ, նվազել է 11-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410295 անձ` վերջին մեկ օրում 25 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8619 է:

Այս խորագրի վերջին նյութերը