Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
«Ֆրանս պրես»–ը հայտնում է, որ Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին, ով հունվարին երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո փախել էր Սաուդյան Արաբիա, մեղավոր է ճանաչվել կաշառակերության և անշարժ գույքի ասպարեզում մեքենայությունների մեջ և Թունիսի դատարանի կողմից դատապարտվել 16 տարվա ազատազրկման։
Նախապես դատական լսումները նշանակված են եղել հուլիսի 21–ին, սակայն պաշտպանող կողմի խնդրանքով տեղափոխվել են հուլիսի 28–ին։
Բեն Ալիի դուստր Նեսրինը և փեսան՝ ձեռներեց Սահեր ալ Մատրին, որոնք նույնպես մեղադրվում էին անշարժ գույքի ասպարեզում մեքենայությունների մեջ, դատապարտվել են համապատասխանաբար 8 և 16 տարվա ազատազրկման։
Թունիսի դատարանը հունիսի 20–ին բեն Ալիին և նրա կնոջը պետական միջոցների թալանման մեղադրանքով դատապարտել էր 35 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև պարտավորեցրել էր բեն Ալիին տուգանք վճարել 50 մլն թունիսյան դոլարի չափով (25 մլն եվրո), իսկ նրա կինը դատապարտվել էր 15,5 տարվա ազատազրկման ու պարտավորվել վճարել 54 հազ դոլար տուգանք զենք և թմրանյութեր պահելու համար։