Լրահոս

29.07.2011 10:19


Ահմադինեժադի և այաթոլլա Համենեի հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Ահմադինեժադի և այաթոլլա Համենեի հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Ւրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարծում, որ իր կառավարությունը պարտական է երկրի հոգևոր առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խոսսեինի Համենեին։

Ինչպես տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը, Ահմադինեժադը երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր կառավարությունը պարտական է Իրանի ժողովրդին, իսլամական հեղափոխության հիմնադիր այաթոլլա Համենեին և այդ պայքարում զոհված զինվորներին։ Իրանի նախագահը չի խոսել այաթոլլա Համենեի մասին, բայց ակնարկել է.

–Որոշ մարդիկ կառավարությանն օգնելու փոխարեն փորձում են պղտորել աշխատանքային միջավայրը։

Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ Ահմադինեժադի և Համենեի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, Իրանի նախագահը երբեք թույլ չի տվել քննադատող խոսքեր այաթոլլայի հասցեին։ Ավելին, նույնիսկ վիճաբանության ամենալարված փուլում Ահմադինեժադը շարունակում էր այաթոլլային «հայր» անվանել։

Այս խորագրի վերջին նյութերը