Հայաստանն իր «լպրծուն» դիրքորոշումով դիվանագիտական զիջումների է գնում․ հաղթել է Ադրբեջանի դիրքորոշումը․ Երվանդ Բոզոյան
Երեկվա հանդիպման մտահոգիչ կետերից մեկն այն է, որ հանդիպման ժամանակ Շառլ Միշելը չհնչեցրեց որևէ խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կայացած եռակողմ հանդիման մասին: Նշենք, որ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ մինչև ապրիլի վերջ կստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով։
«Այն, ինչ կատարվեց երեկ, շարունակությունն էր նախկինում հայտարարված և անցկացված գործողություններին։ Բանն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցրերը միջնորդական առաքելության հայտ էր ներկայացնում Մոսկվան, բայց հիմա Բրյուսելը նույնպես փորձում է զուգահեռ այդ գործընթացը սկսել և փորձում է իր վրա գերակա դեր վերցնել»,-ասաց քաղաքագետը։
Բոզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը՝ մինչև այս հանդիպումը նշում էր, որ ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ թեմա չի քննարկելու և պնդում էր, որ Մինսկի խմբի գործընթացը պետք է կասեցվի, որովհետև չկա այլևս նման կոնֆլիկտ։
«Երեկվա հանդիպման հայտարարությունների մեջ ես չտեսա որևէ կետ կամ դրույթ այս ամենի մասին, կարելի է ասել, որ հաղթել է Ադրբեջանի դիրքորոշումը»,-նշեց նա։
Նշենք նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։
«Ադրբեջանը հումանիտար խնդիրներն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, նույն գերիների խնդիրը փորձում է շահարկել մինչև վերջ, որպեսզի ստանա մաքսիմալը և հետո միայն բաց թողնի գերիներին։ Բայց նույնիսկ այս դեպքում էլ, Ադրբեջանը փորձում է հավասարի նշան դնել և հայտարարել, թե Հայաստանն էլ պետք է Արցախյան առաջին պատերազմից հետո զիջումների գնա։ Սա ցույց է տալիս, թե ինչ կարգի հարցակողական է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, մինչդեռ հայկական կողմի դիրքորոշումը միշտ լղոզված է։ Հայաստանն իր «լպրծուն» դիրքորոշումով տակտիկական դիվանագիտական զիջումների է գնում»,-շեշտեց քաղաքագետը։