Կարծիք

07.04.2022 16:28


Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը

Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը

Այս նկարը չափազանց կարևոր արձանագրում է անում.

Հանրահավաքի օրը, իմ կողքը կանգնած, ուսերիս նստած՝ Հայաստանի դրոշը ձեռքին ծածանելով, պայքարում էր նաև ընկերոջս՝ Նարեկ Մանթաշյանի տղան՝ Նահապետ Մանթաշյանը։

Այս երևույթը չափազանց խորը արժեքների մասին է.

Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը։

Նարեկին կալանավորեցին որպեսզի ազատվեն նրա ներկայությունից հանրահավաքների ժամանակ, այսօր նրա տղան է ներկա իր փոխարեն այդ հանրահավաքներին։

Նարեկին կալանավորեցին հանուն Արցախի պայքարելու համար, այսօր նրա տղան է իր փոխարեն պայքարում հանուն Արցախի։

Նարեկին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է, որ ոչնչով չի զիջում հորը։

Այս պայքարը արյան պայքար է, գենի պայքար է, տեսակի պայքար է և այն ուղղակի անհնար է կոտրել։

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը։

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը