Լրահոս

29.07.2011 09:54


Եմենի բանակի և ցեղային խմբավորման միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 40–ի

Եմենի բանակի և ցեղային խմբավորման միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 40–ի

«Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունը, հղում անելով Եմենի կառավարական զորքերի ներկայացուցիչներին, հաղորդում է, որ կառավարական զորքերի և երկրի հյուսիսում գտնվող Արհաբ ցեղային խմբավորման զինյալների միջև բախումները դարձել են 40 մարդու մահվան պատճառ։

Նրանց տվյալներով՝ զինված բախումների հետևանքով Եմենի անվտանգության ուժերը տվել են 17 զոհ, սակայն ոչնչացվել է ցեղային խմբավորման 23 անդամ։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ բախումները տեղի են ունենում Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանից հյուսիս–արևելք, ինչի հետևանքով մայիս–հունիս ամիսներին օդանավակայանը ոչ մեկ անգամ է դադարեցրել իր աշխատանքը։

Ավելի վաղ հաղորդվում էր,  որ Արհաբ ցեղային խմբավորումը ղեկավարում է մահմեդական ազդեցիկ շեյխ Աբդելմաջիդ Զենդանին, ով ԱՄՆ–ի կողմից մեղադրվում է ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը