«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի բանաձևը
Ընդունված է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների կազմակերպած «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի կողմից:
21 ապրիլի 2009 թ., ք. Ախալքալաք
Խորհրդաժողովը, նպատակ ունենալով՝
- նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը, ժողովրդավարական դրույթների լիիրավ ներդրմանն ու կիրառմանը,
- օժանդակելու Վրաստանի պետական կառուցվածքի ամենանպաստավոր ձևի մշակման եւ ճշտման գործընթացներին,
- մասնակցելու տեղական ինքնակառավարման և կառավարման ձևերի վերակազ-մավորմանն ու զարգացմանը,
- մասնակցելու պետաիրավական բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի ինտեգրացմանը, ազգային խտրականության տարրեր պարունակող գործողությունների վերացմանը,
- Սամցխե-Ջավախքում խնդիրների համապարփակ լուծման միջոցով նպաստելու Վրաստանում ներքին ինտեգրացման օբյեկտիվ գործընթացի կայացմանը, երկրում բնակվող տարբեր ազգերի փոխհանդուրժողականության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանմանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը,
- նպաստելու հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված բոլոր գործընթացներին:
Խորհրդաժողովը փաստում է, որ՝
- Վրաստանի գործող Սահմանադրությունը նախատեսում է դաշնային պետության կառուցվածք՝ երկպալատ խորհրդարանով, կազմված՝ Հանրապետության Խորհուրդից եւ Ծերակույտից. վերջինիս անդամները կընտրվեն Վրաստանի բաղկացուցիչ ինքնավարություններից եւ տարածքային միավորներից։ Միաժամանակ, գործող Սահմանադրության մեջ երկրի պետական կառուցվածքի մասին ամբողջական սահմանման բացակայությունը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման ընթացքին,
- Վրաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման վերաբերյալ դրույթները իրականում չեն բավարարում ներկայացվող պահանջներին և կիրառվում են ոչ լիարժեք,
- տեղական ինքնակառավարման և կառավարման առկա համակարգում չի հարգվում ազգերի իրավահավասարության սկզբունքը,
Խորհրդաժողովը, մտահոգված լինելով, որ՝
- Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը, որը կարող է ի չիք դարձնել պետությանն իրենց հավատարմությունը բազմիցս ապացուցած ազգերի և ազգությունների,այդ թվում նաև հայերիս, քաղաքակիրթ գործելաոճը,
- Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կարող է դառնալ ծառացած տարաբնույթ խնդիրների քննարկման և լուծման ոչ քաղաքակիրթ մեթոդների անուղղակի խրախուսման միջոց,
- իրավահավասարության սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության բացակայությունը կարող է անդառնալի հարված հասցնել հասարակության մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրացման ձգտումներին,
- խնդիրների լուծման ոչ ամբողջական ձևերը կամ ձգձգումները կարող են առաջացնել նոր և անցանկալի լարվածություն,
Խորհրդաժողովը անհրաժեշտ է համարում Վրաստանի իշխանությունների եւ Խորհրդարանի կողմից հետեւյալ քայլերի իրագործումը՝
ա/ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և գերիշխանությունը վերականգնելու ու պահպանելու, որպես կայուն և ժողովրդավար զարգացման երաշխիք՝ առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու նպատակով որպես Վրաստանի պետական կառուցվածք՝ Սահմանադրության մեջ լրամշակել պետական դաշնային (ֆեդերալ) կառուցվածքի բաժինը։ Վրաստանի դաշնային պետական կառուցվածքր կկազմվի կենտրոնական իշխանությունից և դաշնային-տարածքային միավորներից:
բ/ Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություններին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները.
գ/ Դաշնային-տարածքային միավորների եւ ինքնավարությունների կազմության հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ, համախումբ ապրող ազգությունների էթնիկական ինքնության պահպանման և զարգացման համար ներկայացվող պահանջները.
դ/ Սամցխե-Ջավախքը, իր ներկա սահմաններով և սահմանակից Քվեմո Քարթլիի առավելաբար հայաբնակ բնակավայրերով՝ օժտել ինքնավար սուբյեկտի (դաշնային-տարածքային միավոր) կարգավիճակով.
ե/ Դաշնային-տարածքային միավորներին եւ ինքնավարություններին ընձեռել ինքնակառավարման լայն իրավասություններ' ներառյալ սեփական սահմանադրություն և խորհրդարան ունենալը, բնակչության կողմից ինքնակառավարման և կառավարման բոլոր մարմինների ազատ ընտրության իրավունքը' կրթության, մշակույթի, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակական կարգի պահպանության, տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության իրավասությունները:
Հավաքի բոլոր մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել բանաձևում առաջադրված կետերին և իրենց համաձայնությունը հայտնել՝ բանաձևը Վրաստանի խորհրդարանին տրամադրելուն:

«Ա-ԻՆՖՈ»