Լրահոս

07.04.2022 09:45


Արագածոտնի մարզում Mercedes-ը մխրճվել է ЗИЛ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում Mercedes-ը մխրճվել է ЗИЛ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 1958-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը