Լրահոս

29.07.2011 09:56


ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հետաձգել է պարտքի մասին քվեարկությունը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հետաձգել է պարտքի մասին քվեարկությունը

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ԱՄՆ ներկայացուցիչների  պալատը հրաժարվել է պետական պարտքի շեմը բարձրացնելու մասին օրինագծի քվեարկությունը՝ պալատում մեծամասնություն կազմաող հանրապետականների  հետ տարաձայնությունների պատճառով։

Ներկայացուցիչների  պալատի խոսնակ Ջոն Բեկների առաջարկած օրինագիծը նախատեսում էր դաշնային ծախսերի  զգալի կրճատում և պետական պարտքի շեմի  բարձրացում միայն մի քանի  ամսվա համր։

Նրա ծրագիրը Բարաք Օբամայի վարչակազմի  և Սենատում դեմոկրատական մեծամասնության կողմից չէր  պաշտպանվում, իսկ շատ հանրապտական կոնգրեսակններ, ընդհակառակը՝ կարծում են, որ Բեյների  առաջարկած  ծարգիրը բավարար արմատական չէ։

Եթե Կոնգրեսը մինչև օգոստոսի երկուսը պարտքի շեմի բարձրացման մասին օրինագիծը չանցկացնի, ապա ԱՄՆ–ին սպասվում է դեֆոլտ. կառավարությունը չի կարող կատարել իր պարտականությունները, այդ թվում սպասարկել  գոյութուն ունեցող պարտքը։

ԱՄՆ ֆինանսների  նախարարն արդեն հայտարարել է, որ կառավարությունը չի կարող վճարել իր ծախսերը, եթե մինչև երեքշաբթի պետական պարտքի շեմը, որն այժմ կազնմում է 14,3 տրլ. դոլար, չբարձրացվի։

Այս խորագրի վերջին նյութերը