Ընդդիմության երեկվա հանրահավաքը նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին։ Դա է պատճառը, որ նա իր թիմակիցներին «քսի» է տվել, որպեսզի նրանք հանդես գան հանրահավաքի դեմ։
Քայլարածների հիմնական թեզն այն է, թե, իբր, ընդդիմության հանրահավաքը մեջքից հարված էր Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ։ Մասնավորապես՝ նման միտք է հնչել Նիկոլի նշանակած Առողջապահության նախկին նախարար, մահաբեր Արսեն Թորոսյանի շուրթերից։ Սա հանրահավաքից հետո շտապել էր Հ1–ի եթեր ու քննադատում էր հանրահավաքը։
Ըստ Թորոսյանի, երբ ընդդիմությունը նշում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը և այն նշաձողը, որից այն կողմ քայլ անելը հակասում է ՀՀ անկախության հռչակագրին ու մեր շահերին, դա նշանակում է՝ մեջքից հարված Հայաստանի շահերին։ Ավելի անհեթեթ միտք դժվար էր արտաբերելը, բայց դե Թորոսյան Արսենից այդ ամենը հեռու չէ։
Ալիևը նշել է իր 5 սկզբունքները, որոնց համաձայնել է ՀՀ իշխանությունը։ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Ընդդիմությունը երեկ հայտարարեց, որ դա անընդունելի է։ Նիկոլենք խուսափում են հստակ հայտարարել, որ իրենց համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության լուծման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Արսեն Թրոսյանն իրենց այդ մոտեցումը ներկայացնում է որպես ճկուն մոտեցում։
Թորոսյանի մատուցմամբ՝ իրենք չեն ուզում սահմանափակվել որևէ շրջանակով, որպեսզի ամեն գնով հասնեն խաղաղության։ Բայց չէ՞ որ խաղաղության գինը ոչ պակաս կարևոր է բուն խաղաղությունից, հատկապես երբ այդ գինը վճարելով խաղաղության չես հասնելու, այլ ճիշտ հակառակը։ Եթե կարմիր գծերից այն կողմ ես անցնում, ապա դա ոչ թե խաղաղություն է, այլ մահ։ Մահաբեր նախարարի համար դա «OK» է։
Հիմա հարց է առաջանում, թե ով է Հայաստանին ու Արցախին մեջքից հարվածում։ Ընդդիմությո՞ւնը, որը հստակ նշում է, որ չի տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, թե՞ նիկոլական իշխանությո՞ւնը, որի առաջին դեմքը պարբերաբար հայտարարում է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։
Եթե բրյուսելյան բանակցություններից առաջ մեր անվտանգությունը պաշտպանող հանրային պահանջ է ներկայացվում, իսկ դրա դեմ խոսում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, ապա հենց իրենք են հարվածում մեր երկրի ու հայ ժողովրդի շահերին, այն էլ ոչ թե մեջքից, այլ՝ դիմացից, բացահայտորեն ու ալիևահաճո ձևով։
Եթե հայաստանակենտրոն իշխանություն ունենայինք, ապա ընդդիմության երեկվա հանրահավաքը և ներկայացված դիրքորոշումները միայն օգուտ կտային Հայաստանին ու կամրացնեին մեր բանակցողի դիրքերը։ Բայց քանի որ մեր թշնամիների օրակարգով շարժվող կոլաբորացիոնիստների հետ գործ ունենք, ուստի Հայաստանի ու Արցախի շահերից բխող քաղաքական ակցիան գնահատվում է որպես «մեջքից հարված»։
Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ բանակցում է վերջինիս օրակարգով։ Ու մինչև ՀՀ–ն նոր բանակցողով հանդես չգա, մենք անընդհատ պարտվելու ենք։
Նիկոլի մահաբեր նախարարն ու Ալիևի օրակարգը

Հայկ Ուսունց