Լրահոս

06.04.2022 14:56


Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով Lexus և կրակված պարկուճ

Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել են կրակոցի հետքով Lexus և կրակված պարկուճ

Այսօր, ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը