Աշխարհ

06.04.2022 14:32


Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը. բոլորը շտապել են Օբամայի մոտ (տեսանյութ)

Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը. բոլորը շտապել են Օբամայի մոտ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա է եղել երկրի նախկին ղեկավար Բարաք Օբաման:

Ինչպես գրում է Daily Mail-ը, համապատասխան տեսանյութում երևում է, որ հանդիպման ավարտից հետո հյուրերը սկսում են մոտենալ Օբամային՝ միանգամայն անտեսելով գործող նախագահին:

Կադրերում երևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահը սպասում, թե արդյոք մարդկանցից մեկն իրեն կմոտենա, բայց նրան ոչ ոք չի մոտենում։ Արդյունքում Բայդենը շրջվում է ու տեսնում մի խումբ մարդկանց, որոնք շրջապատել են Օբամային: Նա մի քանի վայրկյան կանգնում է, ձեռքերը վեր բարձրացնում, ապա հեռանում։

Այս խորագրի վերջին նյութերը