Ընդդիմության երեկվա հանրահավաքը մարդկանց քանակի, միջոցառման մասնակիցների էներգետիկայի և Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին այլընտրանքային պատկերացումների առումներով ստացված կարելի է համարել։
Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 20.000 մարդ։
Նիկոլի ընտանեկան թերթոնը, թուրքամետ ՀԿ–ների ներկայացուցիչները հանրահավաքի մեկնարկից առաջ արված մի լուսանկար էին տեղադրել ու գրել. «Ընդդիմությանը հաջողվել է հանրահավաքին ներգրավել ազգաբնակչության ընդամենը 0,37 տոկոսին»։
Իր այդ գրությամբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ
ա.տոկոս հաշվել գիտի, բայց նայած թե ՀՀ բնակչության ո՞ր թիվն ենք վերցնում որպես ամբողջ,
բ.մնացել է էժանագին խմբագրի կարգավիճակում,
գ.վախենում է ցանկացած հանրային ընդվզումից, քանզի փողոցով եկածը վախենում է փողոցից։
Նիկոլը «տոկոս» հրապարակելով փորձել է արժեզրկել հանրահավաքը։ Եվ սա այն իշխանությունն է, որի ղեկավարը պոպուլիստաբար հայտարարում է, թե բա ՀՀ–ում 3 միլիոն վարչապետ կա։ Ահա այդ «3 միլիոնից» շուրջ 20.000–ը երեկ հավաքվել էր Ազատության հրապարակում՝ իր իշխանության դեմ։
Օպերայի բակում հավաքվածները մարդկանց այն չնչին մասն են, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Շատերը տանից էին հետևում հանրահավաքին ու ընդդիմադիր հայացքներ ունեն։ Նիկոլն, ահա, «տոկոս հաշվելով» փորձում է ցույց տալ, թե իր դեմ քիչ մարդ է դուրս եկել։
Եթե նիկոլական տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա իր վիճակը բուրդ է, քանզի երբ ինքն էր 2018–ին դուրս եկել պայքարի, դրա մեկնարկը տրվեց մեր բնակչության 0,0004 տոկոսի միջոցով, այն փոքր խմբակով, որոնք հետագայում տարբեր պաշտոններ զավթեցին կամ պաշտոն չստանալով՝ նեղացան ու հեռացան։
Երբ Նիկոլը քայլելով եկավ Գյումրիից, մինչև Երևան հասնելը նրա խմբակին միացել էր միայն «Չալո» անունով շունը։ Երևան հասնելուն պես Նիկոլը հանրահավաք արեց, որին մասնակցում էր ընդդիմության երեկվա հանրահավաքի կեսից քիչը։ Իսկ երբ նրանք այդ հանրահավաքից հետո փակեցին Ֆրանսիայի հրապարակը, քսանապատիկ ավելի քիչ մարդ կար, քան երեկ, երբ ընդդիմությունն Արցախի դրոշն էր տեղադրում նույն այդ հրապարակում։
Այնպես որ Նիկոլը ճիշտ կանի տոկոսներ չհաշվի։ Դրանց տակ կմնա։
Նիկոլի տոկոսը

Պետրոս Ալեքսանյան