Լրահոս

28.07.2011 17:39


Ադրբեջանն ավելի է լկտիանում

Ադրբեջանն ավելի է լկտիանում

Մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ Լեհաստանի նախագահ Բ. Կոմարովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ  Սերժ Սարգսյանը ո՛չ բարոյական, ո՛չ էլ ինտելեկտուալ առումներով իրավունք չունի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։

«Ամբողջովին արյան մեջ թաթախված մարդը, ով մասնակցել է նաև Խոջալուի քաղաքացիական բնակչության կոտորածին, այսօր խոսում է մարդասիրության ու ժողովրդավարության մասին։ Ըստ երևույթին, նրան չի հուզում այն, որ իր երկիրը հայտնվել է փակուղու մեջ հենց ի՛ր վարած քաղաքականության հետևանքով»,– հայտարարել է Պոլուխովը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն այսօր Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր և ամեն մակարդակով թունավորել տարբեր հայտարարություններով։

Այս խորագրի վերջին նյութերը