Կարծիք

06.04.2022 13:47


Պայքարելով այս ազգադավ իշխանությունների դեմ՝ հայրենիք ունենալու ենք

Պայքարելով այս ազգադավ իշխանությունների դեմ՝ հայրենիք ունենալու ենք

Ի ՀԱԿԱՌԱԿ ՁԵԶ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՈւ ԵՆՔ

Երեկվանից ուշադիր հետևում եմ համացանցում թողնված ամենատարբեր մեկնաբանություններին և հատուկ ուզում եմ անդրադառնալ այն՝ իրենց «ընդդիմադիր» հռչակած անձանց, ովքեր ծաղրողական, բացասական և այլ նեգատիվ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ են թողնում երեկվա հանրահավաքին վերաբերվող ամենատարբեր նյութերի տակ։ Ասեմ, որ օրինաչափ էր այն, որ նման մեկնաբանություններ թողնողների մեծամասնությունը ապրում է արտերկրում։ Բնավ միտում չունենալով վիրավորել սփյուռքի իմ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ընկերներին, ուզում եմ անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր ակտիվ վայրահաչում են երեկվա հանրահավաքի կամ հանրահավաքի կազմակերպիչների ու հռետորների՝ անձերի մասին։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Ես հպարտ եմ, որ ՀԱՅ ԵՄ և դա պայմանավորված չի միայն իմ ազգանունով։ Ես հպարտ եմ, որ ունեմ ՀԱՅՐԵՆԻՔ, որի համար կարող եմ զոհել իմ կյանքը միայն նրա համար... ՈՐ ԱՅՆ ՈւՆԵՆԱՄ։ Շատ լայն հնարավորություններ ունենալով, ամենատարբեր, այլ երկրների քաղաքացիություն ստանալու, և ավելի մեծ գումարներ վաստակելու, ոչ թե որպես փախստական, այլ որպես մասնագետ, երբեք դա մտքովս էլ չեմ անցկացրել և միտում չեմ ունեցել իմ որդուն ՓԱԽՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈւՄ՝ Հայրենիքին ծառայելուց, քանզի Հայոց Բանակում ծառայելը համարել եմ՝ ՊԱՏԻՎ, այլ ոչ պարտականություն։ Եվ այսօր, այս ազգադավ իշխանությունների օրոք, երբ ՀԱՅՐԵՆԻՔՍ ամեն օր գտնվում է վտանգի մեջ, ես հպարտ եմ, որ իմ ՀԱՅ որդին, ծառայում է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈւՄ։ Քանզի ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ՝ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ բանակն է, այլ ոչ որևե իշխանության։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Իմ կյանքի ընթացքում մասնակցել եմ 3 ազատամարտի։ Մեկ կյանքի համար դա քիչ չի, ու վերջին ազատամարտի ժամանակ, այս իշխանությունները, իմ հպարտությունը՝ Ավետարանոց գյուղում գտնվող Մադաթյանների գերեզմանատունը հանձնել են թշնամուն։ Ու հիմա իմ ընտանիքի գերեզմանատուն է դարձել ցանկացած Հայի գերեզման։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Ես չեմ սպասում, որ ծերանամ, ու գալով Հայրենիք՝ Արարատը տեսնեմ նոր մեռնեմ... Իմ համար Հայաստանը՝ ծիրան ուտելու ու մի քանի կոպեկ ծախսելով՝ «վայելելու» երկիր չի։ ՀԱՅՐԵՆԻՔ Է։ Հայրենիք, որը՝ արյունով եմ ժառանգել իմ պապերից ու պարտավոր եմ ամեն գնով հանձնել իմ սերունդներին։ Հայրենիք, որը թանկ է ամեն բանից և այդ Հայրենիքը հիմա կանգնած է՝ չլինելու օրհասական վտանգի առջև։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Ասեմ ավելին ես ԱՐՑԱԽՑԻ եմ։ Տարիներ շարունակ, նստած Ձեր «եվրոպաներում», փորձել եք «Ղարաբաղցի» ծագումնաբանությունը ասոցացնել վատի հետ ու դրանով կործանել իմ Հայրենիքը։ Բայց իմ Հայրենիքը միայն ԱՐՑԱԽԸ չէ՝ Գեղարքունիքն է, Գյումրին, Սյունիքն ու Վայոց Ձորը, Արարատն ու Մասիսը... ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Ու իմ արմատները խոր մխրճված են իմ Հայրենիքում։ Ու անկախ նրանից թե ով կլինի Հայրենիքի փրկության համար որևե քայլ անողը, անկախ նրա անձից, կուսակցական պատկանելությունից, սեռից և ընտանեկան կարգավիճակից, ես կանգնելու եմ նրա կողքին։

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Եվ դավաճան եմ համարելու բոլոր նրանց, ովքեր այս օրհասական պահին, փոխանակ մասնակից լինեն և օգտակար, նստած իրենց բազմոցներին, օրվա վերջին համբրգերը «ներս անելուց» հետո, հանքային ջուր խմելով՝ որ մարսեն, ցեխ են շպրտելու այն մարդկանց կողմ, ովքեր պայքարում են Հայրենիքի փրկության համար։ Անկախ նրանից, որ այդ՝ զազրախոսող մարդկանց ազգանունները «յան»-ով են վերջանում՝ Փաշինյանի ազգանունն էլ է «յան»-ով վերջանում...

ԵՍ ՀԱՅ ԵՄ։ Որպես Հայրենիքը փրկելու ճանապարհ ես ընտրել եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ու դա ոչ մեկիդ համար գաղտնիք չէ։ Ես վստահում եմ Նախագահ Քոչարյանին, համարում նրան ոչ միայն Հայրենասեր ու Հայրենանվեր մարդ, այլև իր գործի գիտակ և նիկոլական եմ համարելու բոլոր նրանց, ովքեր այս փուլում քարկոծելու են «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքի նախաձեռնությունները, ԿԵՂԾԱՎՈՐԱԲԱՐ անվանելով այդ քարկոծումը՝ «քննադատություն» և ձևացնելով, թե «եվրոպաներից», իրենց որդիներին Հայկական բանակից փախցրած լինելով հանդերձ, ավելի են ցավում ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, քան ես ու իմ ընկերները։

ԵՍ Ու ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ՝ ՀԱՅ ԵՆՔ, և ի հակառակ Ձեզ, ովքեր ընդդիմադիր ձևանալով, իրականում, ամեն կերպ ջանում են փրկել այս իշխանությունների նստատեղը, ՀԱՋՈՂԵԼՈւ ԵՆՔ։ Պայքարելով այս ազգադավ իշխանությունների և Ձեր դեմ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՈւ ԵՆՔ։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը