Երևանում 27-ամյա վարորդը, ով եղել է ոչ սթափ, Toyota-ով բախվել է Opel-ին, Mercedes-ին և կողաշրջվել
Այսօր, ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Հովակիմյանը Շոպրոնի փողոցում իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել ոչ սթափ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։