Լրահոս

28.07.2011 17:34


Մուբարակի նկատմամբ դատավարությունը կհեռարձակվի հրապարակի մեծ էկրաններով

Մուբարակի նկատմամբ դատավարությունը կհեռարձակվի հրապարակի մեծ էկրաններով

«Gazeta.ru»–ն տեղեկացնում է, որ վերջին ժամանակներս վերսկսվել են ցույցերը Մուբարակի նկատմամբ շուտափույտ դատավարության պահանջով։

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակի և նրա որդիների դատավարությունը, որը սկսվելու է օգոստոսի 3–ին, կարող է տեղի ունենալ Կահիրեի ցուցահանդեսային համալիրում։ Այս մասին, ինչպես գրում է «Ալ Ահբար» պարբերականը, հայտնել է արդարադատության նախարար Աբդել Ազիզ ալ Գինդին։

«Այժմ կատարվում է այդ տեղամասի նախապատրաստությունը, որտեղ կարող են տեղավորվել հարյուրավոր լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ցուցարարների ընտանիքների անդամներ»,–ասել է նախարարը։

Իշխանությունները հայտարարել են, որ դատավարության ընթացքը կհեռարձակվի հրապարակների մեծ էկրաններով։

Այս խորագրի վերջին նյութերը