Լրահոս

06.04.2022 11:36


Գեղարքունիքի մարզում 43-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է․ նրա դին հայտնաբերվել է դրսում

Գեղարքունիքի մարզում 43-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է․ նրա դին հայտնաբերվել է դրսում

Այսօր, ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21 կմ հատվածում Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը