Քաղաքական

05.04.2022 18:40


Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ազատության հրապարակ է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով նաեւ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

«Եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով վաղը Բևրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Նայած՝ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր»:

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ նախորդ իշխանությունները եւս ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը հարյուրավոր անգամներ տրվել է. «Հրապարակն այն տեղը չի, որտեղ պետք է լրջորեն խոսենք այդ թեմայի մասին»:

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել վաղվա հանդիպումից, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրություններով զբաղվել: Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Օդում կախված են, իհարկե, այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»:

Նա նկատեց, որ այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ նույնիսկ 30, 40, 50 տարում լուծելը. «Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք: Մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին, որ իրենց կետից են սկսում, ձեր գործը չի՝ ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Դրա համար հասանք այս վիճակին»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք ժամանակին բանակցել են տարածքները հանձնելու շուրջ, Սերժ Սարգսյանն արձգանքեց. «Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ: Դրանից ելնելով, այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը