Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցել Աբխազիայի հետ
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ասել է, որ վրացական կողմը ողջունում է հակամարտությունների կարգավորմանը վերաբերող ցանկացած կառուցողական առաջարկություն։
Այս կերպ է նա մեկնաբանել Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբայի հայտարարությունը, թե Սուխումին պատրաստ է բանակցություններ վարել Թբիլիսիի հետ առանց որևէ նախապայմանի։
Կալանդաձեի խոսքերով՝ Վրաստանը ցանկացած ձևաչափով պատրաստ է բանակցություններ սկսել այն բոլոր անձանց հետ, ովքեր պատասխանատու են այդ հարցում։
–Վրաստանի համար ընդունելի են այն բոլոր կառուցողական առաջարկությունները, որոնք վերաբերում են հակամարտությունների լուծմանն ու երկխոսությանը, փախստականների՝ սեփական տներ արժանապատիվ վերադարձին,–ասել է նա։
Միևնույն ժամանակ Կալանդաձեն անվստահություն է հայտնել Անկվաբայի անկախությանը՝ կասկածելով, որ վերջինս կկարողանա ինքնուրույն բանակցություններ սկսել Վրաստանի հետ։