Մենք պետք է պայմանավորվենք, որ ցանկանում ենք ունենալ, պահել և զարգացնել հայկական պետականությունը
Սիրելի մարդիկ,
գիտեմ, որ տոտալ անվստահություն կա բոլորի ու հատկապես քաղաքական ուժերի նկատմամբ։ Դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Վստահ, եթե խնդիրը հասել է այս մասշտաբների այն չի կարող չունենալ իր հիմնային պատճառները, դրանում մենք՝ քաղաքական դերակատարներս չենք կարող չունենալ մեր զգալի մեղքի բաժինը։
Բայց հիմա քաղաքական ուժերի հարցը չի, որ քննարկվում է։ Հիմա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի հարցն է քննարկվում ու այն քննարկվում է առանց մեր մասնակցության, առանց մեր ձայնը հաշվի առնելու, որովհետև այդ ձայնը չի էլ հնչում։
Ես չեմ խնդրի, որ դուք վստահեք ինձ, իմ քաղաքական ուժին, հավատաք որևէ մեկին։ Դրա կարիքը չկա։ Հավատացեք ու վստահեք առողջ բանականությանը, ինքներդ ձեզ։ Առանց անգամ շատ խորամուխ լինելու դեպքերի ու զարգացումների մեջ կարելի է տեսնել՝ ինչ է կատարվում․ մեզնից խլում են մեր ապրելու տունը, որպեսզի մի քանի տարի հետո մենք ընդհանրապես վերանանք որպես գործոն։
Բայց որքան էլ փորձեն խորացնել մեր միջև անվստահությունը, միևնույնն է, մենք գիտենք, տեսել ենք, որ մեզ ավելի շատ բան միավորում քան բաժանում է։
Ապրելու ընդհանուր կենսատարածք ունենալու երազանքից ավելի լավը ի՞նչը կարող է միավորել մարդկանց։ Մենք հաճախ ասում ենք, որ հայերնիքը մեր կարիքն ունի, բայց իրականությունն այն է, որ մենք բոլորս հայրենիքի կարիք ունենք, որ այտեղ կարողանանք իրագործել մեր նպատակները, ռեալիզացվել, քննարկել մեր տարաձայնությունները։
Ուստի միակ խելամիտ առաջարկն այս պահին կարող է լինել երկրորդական հարցերը մի կողմ թողնելը և մի քանի առաջնային հարցերում պայմանավորվածություններ ձեռք բերելը։ Իմ կարծիքով մենք պետք է պայմանավորվենք, որ
1․ Ցանկանում ենք ունենալ, պահել և զարգացնել հայկական պետականությունը, որովհետև դա է մեր անվտանգության երաշխավորը։ Չկա մեր ֆիզիկական անվտանգության ավելի հուսալի երաշխիք։
2․ Հայկական պետականության գոյության համար հայկական Արցախի գոյությունը կենսական անհրաժեշտություն է, ուստի Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
3․ Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հատուցումը Հայաստանի անվտանգության մյուս կարևոր երաշխիքն է։ Թուրքիան պետք է հաշտվի հայկական պետականության գոյության գաղափարի հետ։ Երբ հաշտվեց, ամեն ինչի մասին էլ խոսել կարելի է։
4․ Իրենք իրենց իշխանություն համարաող ներկա խմբակի գործունեությունը հակասում է վերևում նկարագրված ռազմավարական նպատակներին, ուստի նրանց հեռացումը պետք է լինի այս նպատակներին հասնելու առաջին քայլը։
Այս պայմանավորվածությունները հետագայում պետք է դրվեն նոր որակի հայկական պետության հիմքում։ Ես վստահ եմ, որ միասին մենք դա կարողանալու ենք անել։
Այս ամենն իրականացնելու համար, սակայն, պայքար է պետք։ Պայքարի դրսևորումները պետք է լինի փողոցում այս օրակարգերով իրականացվող գործողություններին մեր մասնակցությունը։ Առանց փողոցում մարդկանց բազմահազարանոց ներկայության որևէ բան չի փոխվելու։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կարող ենք խոսել այսօր (ապրիլի 5-ին), ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում։
Մենք պետք է պայմանավորվենք, որ ցանկանում ենք ունենալ, պահել և զարգացնել հայկական պետականությունը
Սիրելի մարդիկ,
գիտեմ, որ տոտալ անվստահություն կա բոլորի ու հատկապես քաղաքական ուժերի նկատմամբ։ Դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Վստահ, եթե խնդիրը հասել է այս մասշտաբների այն չի կարող չունենալ իր հիմնային պատճառները, դրանում մենք՝ քաղաքական դերակատարներս չենք կարող չունենալ մեր զգալի մեղքի բաժինը։
Բայց հիմա քաղաքական ուժերի հարցը չի, որ քննարկվում է։ Հիմա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի հարցն է քննարկվում ու այն քննարկվում է առանց մեր մասնակցության, առանց մեր ձայնը հաշվի առնելու, որովհետև այդ ձայնը չի էլ հնչում։
Ես չեմ խնդրի, որ դուք վստահեք ինձ, իմ քաղաքական ուժին, հավատաք որևէ մեկին։ Դրա կարիքը չկա։ Հավատացեք ու վստահեք առողջ բանականությանը, ինքներդ ձեզ։ Առանց անգամ շատ խորամուխ լինելու դեպքերի ու զարգացումների մեջ կարելի է տեսնել՝ ինչ է կատարվում․ մեզնից խլում են մեր ապրելու տունը, որպեսզի մի քանի տարի հետո մենք ընդհանրապես վերանանք որպես գործոն։
Բայց որքան էլ փորձեն խորացնել մեր միջև անվստահությունը, միևնույնն է, մենք գիտենք, տեսել ենք, որ մեզ ավելի շատ բան միավորում քան բաժանում է։
Ապրելու ընդհանուր կենսատարածք ունենալու երազանքից ավելի լավը ի՞նչը կարող է միավորել մարդկանց։ Մենք հաճախ ասում ենք, որ հայերնիքը մեր կարիքն ունի, բայց իրականությունն այն է, որ մենք բոլորս հայրենիքի կարիք ունենք, որ այտեղ կարողանանք իրագործել մեր նպատակները, ռեալիզացվել, քննարկել մեր տարաձայնությունները։
Ուստի միակ խելամիտ առաջարկն այս պահին կարող է լինել երկրորդական հարցերը մի կողմ թողնելը և մի քանի առաջնային հարցերում պայմանավորվածություններ ձեռք բերելը։
Իմ կարծիքով մենք պետք է պայմանավորվենք, որ
1․ Ցանկանում ենք ունենալ, պահել և զարգացնել հայկական պետականությունը, որովհետև դա է մեր անվտանգության երաշխավորը։ Չկա մեր ֆիզիկական անվտանգության ավելի հուսալի երաշխիք։
2․ Հայկական պետականության գոյության համար հայկական Արցախի գոյությունը կենսական անհրաժեշտություն է, ուստի Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
3․ Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հատուցումը Հայաստանի անվտանգության մյուս կարևոր երաշխիքն է։ Թուրքիան պետք է հաշտվի հայկական պետականության գոյության գաղափարի հետ։ Երբ հաշտվեց, ամեն ինչի մասին էլ խոսել կարելի է։
4․ Իրենք իրենց իշխանություն համարաող ներկա խմբակի գործունեությունը հակասում է վերևում նկարագրված ռազմավարական նպատակներին, ուստի նրանց հեռացումը պետք է լինի այս նպատակներին հասնելու առաջին քայլը։
Այս պայմանավորվածությունները հետագայում պետք է դրվեն նոր որակի հայկական պետության հիմքում։ Ես վստահ եմ, որ միասին մենք դա կարողանալու ենք անել։
Այս ամենն իրականացնելու համար, սակայն, պայքար է պետք։ Պայքարի դրսևորումները պետք է լինի փողոցում այս օրակարգերով իրականացվող գործողություններին մեր մասնակցությունը։ Առանց փողոցում մարդկանց բազմահազարանոց ներկայության որևէ բան չի փոխվելու։
Այս ամենի մասին ավելի մանրամասն կարող ենք խոսել այսօր (ապրիլի 5-ին), ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից