Փիսիկը լվացքի մեքենայում մեկ ժամ պտտվելուց հետո ողջ է մնացել
Ինչպես հաղորդում է տեղական «Aberdeen Evening Express» լրատվական գործակալությունը, շոտլանդական Աբերդինա քաղաքի բնակչուհու՝ վերջերս որդեգրած փիսիկը մեկ ժամ լվացքի մեքենայում պտտվելուց հետո ողջ է մնացել։ Տեղի ունեցածի հետևանքով Արքայադուստր անունով երկու ամսական փիսիկը լուրջ վնասվածքներ չի ստացել և երկու օրից լրիվ առողջ է եղել։
Ինչպես «The Daily Mail»–ին պատմել է փիսիկի տիրուհին՝ Սյուզան Գորդոնը, փիսիկը մտել է լվացքի մեքնա այն ժամանակ, երբ պտտվել է տան մեջ և ծանոթացել բնակարանին։ Հայտնվելով լվացքի մեքնայի մեջ՝ փիսիկը փաթաթվել է շորերի մեջ, իսկ տիրուհին անգամ չի նկատել իր տնային կենդանուն։
Գորդոնը փակել է մեքենայի դուռը, լվացքի փոշի ավելացրել և մեքենան գործի գցել։ Երբ լվացքն ավարտվել է, և կինը բացել է մեքենան, որպեզի հանի շորերը, տեսել է թաց, վախեցած Արքայադստերը՝ փաթաթված ջինսե տաբատին։
Շոտլանդուհին նույն վայրկյանին վերցրել է կատվին ու վազել անասնաբուժական հիվանդանոց։
Մասնագետները, հետազոտելով փիսիկին, ոչ մի լուրջ վնասվածք չեն նկատել։ Կենդանու քթից արյուն է հոսել, իսկ աչքերը մրմռացել են լվացքի փոշուց։ Արքայադստերը միզամուղ և ցավազրկող դեղեր են տվել, ինչպես նաև աչքերի քսուկ նշանակել։
Արքայադստերն օգնություն ցույց տված անասնաբույժները փիսիկին չափազանց հաջողակ են անվանել՝ կատակելով, որ լվացքը խլել է կատվի 9–ը կյանքերից մեկը։
Ներկա պահին Արքայադուստրն իրեն շատ լավ է զգում։
Նմանատիպ դեպք է գրանցվել նաև մեկ տարի առաջ Ավստրալիայում, որտեղ Կիմբա անունով կատուն ողջ էր մնացել կես ժամ լվացքի մեքենայում պտտվելուց հետո։