Լրահոս

22.04.2009 14:11


Համամասնական ցուցակից ինքնաբացարկի մասին ՕԵԿ–ում հերքում են, ԿԸՀ–ում՝ հաստատում

Ըստ «Առավոտ» օրաթերթի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Տաթև Օհանյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ՕԵԿ ցուցակով առաջադրված 34-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ Պետական եկամուտների գլխավոր մասնագետ Արտաշես Հովհաննիսյանը և 65-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետ Արման Թևանյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ «7 օր»-ի հետ զրույցում ՕԵԿ մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հերքել է այդ լուրը, պնդելով, որ իրենց ցուցակից միայն 55-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Մուրադյանն  է դուրս եկել և «դրա մասին բազմիցս պարզաբանումներ է տրվել»։ Այնուամենայնիվ մենք ԿԸՀ  մամլո քարտուղար Տաթև Օհանյանից  ճշտեցինք լուրերի իսկությունը, ով բառացիորեն ասաց.

Երեկ չէ առաջին օրը ՕԵԿ ցուցակից Արտաշես Հովհաննիսյանը և Արման Թևանյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը