Լրահոս

05.04.2022 12:27


Երևանը՝ կիսախավարում․ քաղաքապետարանը խնայո՞ւմ է (տեսանյութ)

Երևանը՝ կիսախավարում․ քաղաքապետարանը խնայո՞ւմ է (տեսանյութ)

Վերջին օրերին խիստ նկատելի է Երևանի փողոցներում լուսավորության պակասը։ Թույլ լուսավորություն է թե՛ ճանապարհներին, թե՛ զբոսայգիներում։

Անգամ խիստ թույլ է լուսավորված Հանրապետության հրապարակը, Ազատության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Կասկադը, Մաշտոցի պողոտան, բոլոր վարչական շրջանների փողոցները, այգիները, անգամ՝ կամուրջները։

Ընդ որում, թե՛ այն վայրերն են թույլ լուսավորված, որոնցում անցուդարձը մեծ է, թե՛ ոչ բանուկ հատվածները։ Նկատելի է, որ կամ փողոցիների մի ուղղությամբ է լուսավորությունը կամ էլ լամպերը միացված են քիչ։ Մեր տեսախցիկը ֆիքսել է կիսախավարը՝ Աջափնյակ վարչական շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը