Լրահոս

05.04.2022 10:51


Երևանում 29-ամյա վարորդը Kia-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել

Երևանում 29-ամյա վարորդը  Kia-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել

Այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ 29-ամյա Սերգեյ Մանուկյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով Երևանից «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, Մայրաքաղաքային փողոցում «Դեկորա» կահույքի սրահի մոտ բախվել է բետոնե բաժանարար պաշտպանիչ հատվածին և գլխիվայր շրջվել ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, մի «իրեն լավ տղա համարող դեղնակտուց» համարանիշները պոկեց ավտոմեքենայի վրայից։

Հրշեջ-փրկարարները պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը